«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն

04/05/2021

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակել ծառայողական քննություն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ»,- ասված է որոշման մեջ: Նույն որոշմամբ՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում կասեցվել է Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի ծառայողական պարտականությունների կատարումը: