«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԿԲ-ն վերանայել է ՀՆԱ-ի վերաբերյալ իր կանխատեսումը

14/06/2022

ԿԲ-ն վերանայել է ՀՆԱ-ի նկատմամբ իր կանխատեսումը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Այս տարվա համար ՀՆԱ-ի աճը նախկինում կանխատեսված 1,6 տոկոսից վերանայվել է 4,9 տոկոս, ինչին նպաստել են արդյունաբերության ճյուղի վերանայման ցուցանիշները, շինարարության եւ ծառայությունների։ Հիմնականում պայմանավորված է միջազգային այցելուների Հայաստանում գտնվելու հանգամանքով, ինչպես նաեւ կարճաժամկետ հատվածում Ռուսաստանի տնտեսության ոչ այդքան վատ դրսեւորումներով, ինչքան ակնկալում էին սկզբում՝ փետրվար-մարտ ամիսներին»,- ասել է ԿԲ նախագահը։