«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արևմտյան Վրաստանում միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել

20/02/2023

Արևմտյան Վրաստանում լուսադեմին միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Sputnik-Грузия-ն՝ հղում տալով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։

Առաջին երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 05:18-ին՝ Օզուրգեթի քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա։՝ 3,6 մագնիտուդ ուժգնությամբ։

Հետցնցումներ են գրանցվել ժամը 06:27-ին Գոմիս Մթա հանգստավայրից 4 կմ և Օզուրգեթիից 14 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը 3.0 մագնիտուդ է եղել։

Երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Չոխատաուրիի շրջանի Բուկնարի գյուղում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։ Երկրաշարժի աղբյուրը բոլոր երեք դեպքերում գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: