«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամենավառ գիսաստղը՝ Լեոնարդի Գիսաստղը, այսօր կմոտենա Երկրին նվազագույն հեռավորության վրա

12/12/2021

Ամենավառ գիսաստղը՝ Լեոնարդի Գիսաստղը, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կմոտենա Երկրին 35 005 384 կմ նվազագույն հեռավորության վրա. այն հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Միջին լայնություններում այն կդիտվի դեկտեմբերի 12-ին ու 13-ին մթնշաղին 1-2 ժամի ընթացքում՝ մայրամուտից անմիջապես հետո, ինչպես նաեւ առավոտյան ժամը 5-6-ին եւ նախքան արեւածագը:

Գիսաստղը բացահայտել է ամերիկացի աստղագետ Գրեգորի Ջորջ Լեոնարդը Մաունթ-Լեմոն աստղադիտարանում 2021 թվականի հունվարի 3-ին: Ուղեծրային հաշվարկները ցույց են տվել, որ Լեոնարդի գիսաստղը շարժվում է հիպերբոլիկ ուղեգծով, կհատի Արեւային համակարգը միայն մեկ անգամ եւ այլեւս չի վերադառնա այդտեղ: