«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժիշկը COVID-ով հիվանդացել է պատվաստումից 13 օր անց

15/03/2021

Ուկրաինայի առողջապահության փոխնախարար, գլխավոր պետական ​​սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն ասել է, որ հիվանդացել է COVID-19-ով պատվաստումից 13 օր անց՝ գրում է Interfax-ը: 

Բայց Լյաշկոն համոզված է, որ պատվաստումների շնորհիվ հիվանդության ընթացքը կանցնի առանց բարդությունների: «Կցանկանայի նշել նաև, որ COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերը հիմնականում մշակված և փորձարկված են հիվանդության ընթացքը մեղմելու համար»,- շեշտել է նա:

Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժիշկը COVID-19-ի դեմ մարտի 2-ին հրապարակավ պատվաստվեց CoviShield պատվաստանյութով:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան