«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու մասին միջնորդությունը

14/06/2023

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը: Այս մասին հայտնում է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

Պաշտպանի փոխանցմամբ՝ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:

«Դատարանի այս կազմից, իհարկե, սպասելի էր նման որոշում, բայց այս գործի հանգամանքների համադրման արդյունքում նման որոշում չպետք է կայացվեր։ 2 դատական նիստ առաջ միջնորդություն էինք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Մենք հաշվի էինք առել այն փաստը, որ գործով 15 վկաներից 11-ն արդեն հարցաքննվել էին»,-հավելեց նախկին նախարարի պաշտպանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Նշենք, որ դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին։