«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենի բյուջեն կհանգեցնի ԱՄՆ-ի սնանկացման եւ վտանգի տակ կդնի ազգային անվտանգությունը. ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ

04/04/2022

Արդյոք Ամերիկան լրջորեն տրամադրված է գոյատեւելու այս ավելի վտանգավոր աշխարհում: Նախագահ Ջո Բայդենի 5,8 տրլն դոլար բյուջեն ասում է, որ ոչ: Նույնն է վկայում 1,5 տրլն դոլարի ծախսերի մասին օրինագիծը: Նրանք հասկացնում են, որ ԱՄՆ-ը հոգ չի տանում ֆինանսական բարեկեցության եւ տնտեսական հզորության մասին, որից կախված է երկրի ազգային անվտանգությունը։ Fox News հեռուստաալիքի կայքի համար այսպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։

«Երբեք հարմար նման ազդանշան ուղարկելու պարմար պահ չի լինում։ Բայց ամենավատ ժամանակը հիմա է, երբ Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա եւ սպառնում է միջուկային պատերազմով, իսկ Չինաստանը ձգտում է համաշխարհային տիրապետության: Մեր ազատության ու կենսական շահերի պաշտպանությանը պատրաստվելու փոխարեն՝ նախագահ Բայդենն ու Կոնգրեսը խարխլում են մեր համաշխարհային առաջնորդության ներքին հիմքերը։ Նրանց ձախողումը սպառնալիքի տակ է դնում մեր ապագան։

Սա է Բայդենի բյուջեի էությունը։ Նա ավելացնում է դաշնային ծախսերը՝ մինչհամավարակային մակարդակի մեկ երրորդով, կրկնապատկելով պարտքի եւ դեֆիցիտը, որոնք ոչնչացնում են հնարավորությունները մեր երեխաների եւ թոռների համար: Նա նաեւ պահանջում է 2,5 տրլն դոլար հարկերի բարձրացում, ինչը կխաթարի մեր տնտեսությունը շատ սերունդների համար: Իսկ ծախսերի մասին վերջին օրինագիծը, որում կրկին հայտնվեցին նպատակային պատվերներ՝ դրանցից ավելի քան 4000-ը: Սրանք Վաշինգտոնի ծախսերի անիվի խթանն են, որն ավելի արագ է պտտվում, քան երբեւէ, եւ միայն ավելի վատ է լինելու․․․

Մենք գիտենք, թե ինչով կավարտվի այս պատմությունը՝ սնանկացած Ամերիկայով: Ծախսերը խրախուսում են եւ՛ հանրապետականներին, եւ՛ դեմոկրատներին աջակցել ծախսերի ավելացմանը, որը պահանջում է Ջո Բայդենը իր բյուջեում, քանի որ գոնե նրանք ինչ-որ բան են ստանում: Այնուամենայնիվ, պետական պարտքը կազմում է ավելի քան 30 տրլն դոլար, այն եռապատկվել է ընդամենը տասը տարում, եւ անորոշ ժամանակով կշարունակի աճել տարեկան առնվազն մեկ տրիլիոն դոլարով: Վաշինգտոնի ծախսերը վտանգավոր էին նախքան նախատեսված ներդրումների վերադարձը: Այժմ այն կհասնի նոր նվազագույնի, իսկ պետական պարտքը` նոր առավելագույնի, քանի որ երկու կուսակցություններն էլ եսասիրական ցանկությունները Ամերիկայի անվտանգության պահանջներից բարձր դասելու պատճառ ունեն:

Սա ազգային հաջողության, առավել եւս գոյատեւման բաղադրատոմս չէ: Ոչ այն ժամանակ, երբ Ռուսաստանը հարձակվում է Եվրոպայի վրա, իսկ Չինաստանը առաջ է շարժվում բոլոր ճակատներով: Ծախսերի եւ պարտքերի ավելացումը նշանակում է ռազմական միջոցների նվազում, որը շատ ավելի մեծ ներդրումների կարիք ունի, քան նրանցը, ում Բայդենը կոչ էր անում, որպեսզի զսպի եւ վախեցնի Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին եւ Հյուսիսային Կորեային: Իսկ ավելի խորը հարկաբյուջետային փոսը աղետալիորեն բարձր տնտեսական ծախսեր ունի...

Ինչպե՞ս կարող ենք առաջ անցնել մեր թշնամիներից, եթե տնտեսապես հետ ենք մնում: Ինչպե՞ս կարող ենք հաղթել Չինաստանին, որն օրեցօր հզորանում է, եթե թուլանալու ճանապարհին ենք։ Առաջիկա մի քանի տարիներին Չինաստանի տնտեսությունը կարող է գերազանցել Ամերիկայի տնտեսությանը, բայց դա կանխելու փոխարեն մեր ղեկավարները բոլոր ջանքերը ներդնում են, որ դա ավելի արագ տեղի ունենա:

Սա պետք է դադարեցվի: Ֆինանսական բարգավաճումը եւ տնտեսական հզորությունը ազգային անվտանգության հիմքն են, սակայն Վաշինգտոնը չափազանց շեղված է դա գիտակցելու համար: Նախատեսված ներդրումները վերադարձնելու եւ ծախսերն ու պարտքերը կրկնապատկելու փոխարեն՝ մենք պետք է վերահսկողության տակ առնենք ծախսերը: Սա նշանակում է նոր նպաստների, «խթանների», կորպորատիվ բարգավաճման բացակայություն, որոնք քողարկվում են «օգնության» կամ «ենթակառուցվածքի» տակ: Մենք պետք է հիմնովին փոխենք այն, թե ինչպես է ծախսում Վաշինգտոնը միջոցները, նախքան Վաշինգտոնի ծախսերը արմատապես կփոխեն մեզ»,- գրել է Հեյլին։