«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ

24/06/2020

ՊԵԿ շարունակական զարգացումն ապահովելու նպատակով մշակվել է պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թթ. զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը։ Ռազմավարական այս ծրագրի ընդունմամբ ակնկալվում է շարունակական աշխատանքների արդյունքում զարգացնել հարկային եւ մաքսային մարմինների կարողությունները, գնահատել եւ կրճատել հարկային ճեղքը, նպաստել հարկ վճարողների կարգապահության բարձրացմանը՝ ապահովելով հարկային եկամուտների կայուն աճ։

Օրինակ՝ ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ։ Իսկ ի՞նչ է, ներկայիս գործիքակազմն արդյունավետ չէ՞։

ՊԵԿ-ի պարզաբանման համաձայն՝ հարկային օրենսգրքով կանոնակարգում կա նախատեսված։ Այն է՝ «եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու»։

Բայց խնդիրն այն է, որ, դարձյալ ըստ ՊԵԿ-ի, այս կանոնակարգումը հնարավոր չէ կիրառել պրակտիկայում, քանի որ փաստացի հարկային մարմնի համար նշված ապացուցման պարտականությունը կատարելու համար բավարար եւ անհրաժեշտ փաստական հանգամանքները իրականում հնարավոր չի լինում արձանագրել։ Ինչի հետեւանքով հարկային մարմնի կողմից իրականացվող արգելադրման վարչարարությունը «վտանգված է դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու»։

Ուրեմն՝ ի՞նչ է որոշել ՊԵԿ-ը։ Պատասխանը հետեւյալն է. «Կարեւորելով արգելադրման գործիքակազմի կիրառումը հարկային պարտավորությունների կատարման ապահովման գործընթացում, ինչպես նաեւ նպատակ ունենալով հստակեցնել եւ ամրագրել իրավական որոշակիության սկզբունքը արգելադրման կիրառման իրավական կարգավորման շրջանակներում, նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու միջոցով ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ դրույթը։ Եվ փոխարենը նախատեսել, որ արգելանքը կարող է կիրառվել յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում չկատարված հարկային պարտավորություններ ունենալու համար այն դեպքում, եթե գանձման վարույթ հարուցելուն նախորդող 365 օրվա ընթացքում նշված հարկ վճարողի նկատմամբ հարուցված է եղել 200 հազար դրամը գերազանցող չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարույթ»։

Այս ամենին ուղղված անհրաժեշտ քայլերը հետեւյալը կլինեն. նախ՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կարվեն, տեխնիկական առաջադրանքներ կմշակվեն, ծրագրային ապահովման փորձարկում եւ ներդրում կլինի։ Ինչքանո՞վ արդյունավետ կլինի այս վերոհիշյալ փոփոխությունը՝ արգելանքի կիրառության վերանայման հետ կապված։ Ցուցանիշը գնահատվելու է «կատարված է» կամ «կատարված չէ» կարգավիճակով։ Եվ, պարզվում է, գնահատվելու է 2025 թ.։

Էլեկտրոնային առեւտրի հսկողությունը կընդլայնվի

Ամբողջ աշխարհում եւ մեր երկրում նույնպես մեծ թափ է ստանում էլեկտրոնային առեւտուրը։ Իսկ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ներկայումս ավելի են ընդլայնվում էլեկտրոնային առեւտրի մասշտաբները։

Սա իր հերթին մարտահրավերներ է առաջացնում հարկային մարմինների համար՝ էլեկտրոնային եղանակով իրականացվող ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, էլեկտրոնային առեւտրի բացահայտման եւ պատշաճ հսկողության տեսանկյունից։ Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է ի մի բերել էլեկտրոնային առեւտրի հարկմանն առնչվող օրենսդրական կարգավորումները եւ նոր կարգավորումների առաջարկներ ներկայացնել։ Ըստ այդմ, էլեկտրրոնային առեւտրի հսկողության գործիքակազմը կընդլայնվի։ Չափելի ցուցանիշի գնահատումը կարվի տարեկան պարբերականությամբ։

Կգնահատվեն հարկային ներուժը, ստվերն ու ճեղքը

Միջազգային պրակտիկայում կիրառվում են հարկային պոտենցիալի գնահատման տարբեր մեթոդաբանություններ, ինչը հնարավորություն է տալիս տարբեր եղանակներով գնահատել տնտեսության հարկային ներուժի եւ ստվերայնության մակարդակը։ Մեր ՊԵԿ—ն էլ մտադիր է տնտեսության հարկունակ ոլորտներում հարկային պոտենցիալի, ստվերի եւ հարկային ճեղքի գնահատման արդի մեթոդաբանության եւ ծրագրային լուծումների հիման վրա գործող համակարգի միջոցով իրականացնել հարկունակ ոլորտներում այդ ներուժի, ստվերի եւ հարկային ճեղքի գնահատումը։

Ընդ որում, հարկային ներուժի, ստվերի եւ ճեղքի գնահատումն անհրաժեշտ է իրականացնել ամբողջ տնտեսության մակարդակով՝ ըստ տնտեսության ճյուղերի։ Տնտեսության հարկունակ ոլորտներում հարկային պոտենցիալի, ստվերի եւ հարկային ճեղքի գնահատման միասնական մեթոդաբանության ընդունումը հիմք է դառնալու գնահատման աշխատանքների ավտոմատացման նպատակով ծրագրային մոդուլի մշակման համար։ Հարկային ներուժի, ստվերի եւ հարկային ճեղքի մեթոդաբանության, ծրագրային մոդուլի մշակման ցուցանիշները կգնահատվեն 2021 թ.:

Աղբյուրը՝ Արմենուհի Մելքոնյան, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am