«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժիրայր Սէֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ

06/11/2023

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանն այսօր` առավոտյան ժամը 10:00-ին, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության` նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ (իբրև թե «ահաբեկչություն» է կանխվել):

Այս մասին հայտնում են Բևեռի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ նոյեմբորի 2-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: