«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դինքի հիմնադրամի այս տարվա մրցանակակիրներն են Օսման Քավալան և Մոզն Հասսանը

16/09/2020

Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը 2020 թ. մրցանակները շնորհել է Թուրքիայում շուրջ 3 տարի բանտարկված քաղաքական այլախոհ, գործարար Օսման Քավալային և ֆեմինիստական շարժումների առաջնորդներից եգիպտոսցի Մոզն Հասսանին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխությունն այս տարի կազմակերպվել է առցանց եղանակով։ Սկսյալ 2009 թվականից մրցանակաբաշխությունը ամեն տարի կազմակերպվում է սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը։

Մրցանակակիրներ Օսման Քավալան և Մոզն Հասսանը արձագանքել են հիմնադրամի որոշմանը, առաջինը՝ բանտից, երկրորդը՝ Եգիպտոսից՝ շնորհակալություն և գոհունակություն հայտնելով։