«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հայաստանում գործունեություն է ծավալում մոտ 4000 սոցաշխատող

16/03/2021

Հայաստանում սոցիալական աշխատանքը ստեղծվել է մեծ ճգնաժամերի՝ 88-ի երկրաշարժի և Արցախյան առաջին պատերազմի արդյունքում՝ նշում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը: Անցնելով զարգացման տարբեր փուլերով, իսկ նախորդ տարի նաև COVID-ի ու 44-օրյա պատերազմի ճգնաժամերովч այսօր այդ մասնագիտությունը ներառված է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող բոլոր ոլորտներում: Սկսվել է որակապես նոր փուլ, երբ ոլորտում պետք աշխատեն բացառապես պրոֆեսիոնալները:

Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՀԲ համակարգմամբ ասոցիացիան սկսել է պատերազմից հետո արցախցիների կարիքների համալիր գնահատման խոշոր ծրագիրը: Նրանց սոցիալական, առողջապահական, բնակարանային կարիքների գնահատումից և կորուստների քարտեզագրումից հետո կմշակվի ռազմավարական ծրագիր, որը կխթանի Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերի ավելի քան 11000 խոցելի անձանց ինքնազբաղվածությունը: Իսկ 300 շահառու կստանա բիզնեսի իրականացման 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ, նաև կվերապատրաստվեն մարզերի 200 սոցիալական աշխատողներ:

Հայաստանում այժմ աշխատում է 4000-ից ավելի սոցաշխատող. մասնագիտությունը դասավանդվում է 6 համալսարանի 10 ֆակուլտետում: Ըստ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Սահակյանի՝ տարեցտարի աճում է մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը:

Ջերմուկի համայնքային սոցաշխատող Մարիամ Առաքելյանի գնահատմամբ՝ մասնագիտական հմտություններից բացի շատ կարևոր է կարեկցանքի ու ապրումակցման կարողությունը:

Օգտվելուվ մասնագիտական օրվա առիթից՝ ասոցիացիայի անդամները մեկ անգամ ևս ընդգծեցին սոցաշխատողներին արժանապատիվ պայմաններով ապահովելու անհրաժեշտությունը, որի դեպքում միայն հնարավոր կլինի նրանց մարդակենտրոն աշխատանքը:

Հեղինակ`Նունե Ալեքսանյան