«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավրովը Չինաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է Ուկրաինան

07/07/2022

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի և Թուրքիայի իր գործընկերների հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ երկկողմ հանդիպման ժամանակ պաշտոնյաները քննարկել են աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում երկկողմ համագործակցության հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը։

Սերգեյ Լավրովը G20-ի անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Բանակցությունների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով Ուկրաինայում տիրող իրավիճակի վրա։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային այլ հարցերի, այդ թվում՝ Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցությանը Սև ծովում և բազմակողմ կառույցների շրջանակներում։ Կողմերը հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության միջև սերտ շփումները շարունակելու պատրաստակամությունը, այդ թվում՝ անձամբ։