Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը
08/07/2021
Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հրապարակեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը:
Դատարանը մերժեց պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Այսպիսով, Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։