«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալեքսանյանը ՔՊ-ի անունից հայտարարություն է արել՝ անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջին

10/05/2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի ժողովրդի քվեով, ուստի նրան կարող է հեռացնել միայն ժողովուրդը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` անդրադառնալով Բագրատ Սրբազանի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու հարցն անպատասխան թողնելուն։

«ՀՀ լեգիտիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի կարելի հեռացնել Ռոբերտ Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով։ Երբ որ ժողովուրդը կցանկանա ՀՀ–ում իշխանություն փոխել , ժողովուրդը իշխանություն կփոխի, բայց ժողովրդին երբեք չի կարելի նույնականացնել սերժաքոչարյանական բանդաների հետ»,–ասաց Ալեքսանյանը։

Նա նշեց, որ իր ասածը չի վերաբերում Հանրապետության հրապարակում հավաքված բոլոր քաղաքացիներին։