ՌԴ հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 4-ը
26/09/2022
«Ռոսավիացիա»-ն կրկին երկարացնում է թռիչքների արգելքը ՌԴ հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում. այս անգամ մինչեւ հոկտեմբերի 4-ը:
Այդ մասին հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները:
Նրանց աշխատանքում սահմանափակումները մտցվել են «Ռոսավիացիայի» կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելու օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: