Անհետ կորած զինծառայողների հարազատները ՌԴ դեսպանատան մոտ էին. նրանք նամակ են գրել Վլադիմիր Պուտինին
14/12/2020
Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կրկին հավաքվել էին Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ։
Նրանք հավաքվել էին խնդրանքով դիմելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` օգնելու գտնել իրենց զինվորներին։
Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպեցին ՌԴ դեսպանատան ներկայացուցչի հետ եւ փոխանցեցին Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը։