«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ասկերանի Հովսեփավան համայնքում տեղահանված 92 ընտանիքների համար նոր թաղամաս է կառուցվում

16/09/2021

Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս՝ պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար։

Նոր թաղամասը ունենալու է 92 բնակելի տուն` 1200 քմ հողատարածքով։ Բնակելի տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց։

Թաղամասը ունենալու է հանգստի գոտիներ՝ կանաչապատ տարածքներով, խաղահրապարակ, վարչական շենք, դպրոց։

Նոր բնակավայրը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2022 թ. դեկտեմբեր ամիսը։