42,48% մասնակցություն՝ այսօր անցկացված ՏԻՄ ընտրություններին
05/12/2021
Ըստ ԿԸՀ տվյալների՝ ժամը 20։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48%-ը։
Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1,112,396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։
Հիշեցնենք, 9 մարզերի 38 համայնքների ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է, ընտրատեղամասերի դռները փակվել են ժամը 20.00-ին և սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը: