«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մշակվել է արհեստական բանականությամբ հիպերքար՝ վարման ուսուցման անընդհատ ունակությամբ

19/07/2020

<p style="text-align: justify;">Հիպերքարերի խորվաթական արտադրող Rimac-ը C_Two նոր կուպեն կհագեցնի արհեստական բանականության համակարգով, որը կօգնի վարորդին անընդհատ կատարելագործել իր հմտությունները, գրում է Motor-ը:</p> <p style="text-align: justify;">Rimac-ի կողմից մշակված համակարգը, որը կոչվում է Driver Coach, արհեստական բանականություն է, որը ունակ է վերլուծել մեքենայի ներսում համակարգչային հսկայական քանակությամբ տվյալները: Ըստ էության, Rimac C_Two հիպերքարը վարորդին կսովորեցնի ավելի լավ վարել: Ինչպես Top Gear-ին ասել է ինքնավար վարման բաժնի ղեկավար Սաշա Վրազիչը, արհեստական բանականությունը կարեւոր դեր է խաղում այն հարցում, որպեսզի վարորդին սովորեցնի, թե ինչպես կարելի է վազքուղու վրա հիպերքարից առավելագույն արտադրողականություն ստանալ։ &laquo;Մեր հաճախորդներից ոչ բոլորն են պրոֆեսիոնալ վարորդներ, սակայն մենք ուզում ենք, որ նրանք վարելուց իսկապես հաճույք ստանան&raquo;,- ասել է նա:</p> <p style="text-align: justify;">&nbsp;</p> <p style="text-align: right;"><em>Աղբյուր` News.am</em></p>