«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԽ գլխավոր քարտուղարը ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն կոչերի ներքո

08/04/2024

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Երեւանում ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերի ներքո։

Բողոքի ակցիայի մասնակիցները անգլերեն լեզվով հայտարարեցին բոլոր քաղբանտարկյալների անունները։ Նրանք նաև բացականչում էին Բաքվի բանտում պահող Արցախի Հանրապետության պաշտոնյաների և զինվորականների անունները՝ կոչ անելով վերջ տալ երկակի ստանդարտներին։

Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

ԱԳՆ առջև այս պահին տեղ է ունենում բողոքի ակցիա՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով։

https://infoport.am/