«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ծառուկյանին իրավիճակը սխալ են զեկուցել․ «Հրապարակ»

30/06/2021

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս ընտրություններում պարտություն կրած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ լուրերի, ամենից շատ զայրացած է ԲՀԿ երիտթևի ղեկավար Աշոտ Անդրեասյանի վրա, ով նախընտրական ողջ ընթացքում սոցհարցումներ է արել և Ծառուկյանին վստահեցրել․ «Շեֆ, ամեն ինչ տոչնի ա, անհանգստանալու բան չունենք»։
Ըստ այդ հարցումների, ԲՀԿ-ն ունեցել է 23 տոկոս վարկանիշ Երևանում, 30 և ավելի՝ մարզերում, ինչից էլ ԲՀԿ-ում հանգստացել են և ավելորդ ջանքեր չեն ներդրել՝ համարելով, որ հաղթանակն իրենց գրպանում է։ Դրանից բացի, տարածքային պատասխանատուները ևս խոստացել են տասնյակ հազարավոր ձայներ բերել, բայց խոստումը չեն կատարել։
ԲՀԿ ցուցակից շատ քիչ մարդ է ջանասիրաբար աշխատել։ Բոլորը հույս են ունեցել, որ Ծառուկյանի՝ նախկինում արած բարեգործությունների արդյունքները կքաղեն՝ գոնե գյուղերում իրենց շատ ձայներ կտան, և բացառված է իրենց՝ խորհրդարան չանցնելը»։