«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆոտոշարք Արցախից. խաղաղ բնակչի ավերված տունն ու քաղաքապետարանի հրետակոծությունը

02/10/2020

Tert.am-ի լուսանկարիչ Վահե Մելքոնյանը շարունակում է բացառիկ կադրեր ներկայացնել Արցախից:

Հոկտեմբերի 1-ը՝ Ստեփանակերտի շրջակայքում արված լուսանկարներով.

Հակառակորդը հարվածել է խաղաղ բնակչի տանը, վնասել ամբողջ գույքը. տրակտորը, մեքենաները, որոնք եղել են սարքին վիճակում, սակայն վերածվել են մետաղե ջարդոնի:

Տանտերը և նրա որդին՝ Աբոն:

Հավատարիմը

Այս շունը տարածքում է ապրում, ընտանիքը պարբերաբար կերակրել է նրան: Պատերազմական գործողությունների վերսկսումից ի վեր շունը, որպես ամենահավատարիմ ընկեր, չի հեռացել տան մոտից:

Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով Մարտունու քաղաքապետարանի շենքում վնասվածքներ էին ստացել ֆրանսիական «Le Monde»-ի 2 լրագրողը, 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը։ Այս մեքենայով են հիվանդանոց տեղափոխել վիրավոր լրագրողներին:

Պարգև Սրբազանը  վստահեցնում է՝ երբևէ հող չենք տվել, չենք էլ տալու: