Ադրբեջանում առկա հակահայկական ծայրահեղ ռասիզմը սնուցում է Թուրքիան. Մելքոնյան

Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի ներգրաման հավանականությանը:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավման հարցը դիտարկում է երեք հարթությունում: Ըստ նրա՝ նախ՝ թուրքական ներգործությունը նկատելի է Ադրբեջանի կողմից հակահայկական ատելության թեժացման գործում, այսինքն՝ հակահայկական ծայրահեղ ռասիզմը, որն առկա է Ադրբեջանում, սնուցվում է նաև Թուրքիայի կողմից, ինչը կարելի է համարել ուղղակի կամ անուղղակի մասնակցություն այս կոնֆիլկտին:

«Երկրորդ՝ գաղտնիք չէ, որ թուրքական զինված ուժերը տարատեսակ մասնակցություն ունեն Ադրբեջանի բանակի վերապատրաստման, արդիականացման և այլ գործընթացներում: Արդեն շատ է խոսվում Նախիջևանում թուրքական զինուժի ներկայության մասին, ինչը նույնպես կարելի է համարել ուղղակի կամ անուղղակի մասնակցություն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց թուրքագետը:

Իսկ երրորդ հարթությունն, ըստ Մելքոնյանի, այն է, որ Թուրքիան լինելով անկանխատեսելի պետություն՝ արդեն քանիցս ապացուցել է, որ հարգանք չունի այլ երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ և առիթի ու հնարավորության դեպքում ոտնահարում է այդ նորմը: Մելքոնյանը վկայակոչում է մի քանի օրինակ՝ նշելով Սիրիայի նմատմամբ Թուրքիայի ոտնձգությունը, Կիպրոսի օկուպացիան, ներխուժումը Իրաք, ինչպես նաև ինտերվենցիան Լիբիայում:

«Այսքանից հետո հռետորական հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում Թուրքիային ներխուժել նաև Հայաստան, այսինքն՝ թուրքական ծավալապաշտական քաղաքականության մեջ բնական է, որ Հայաստանի հանդեպ ատելության պարագայում Հայաստան ներխուժելու հավանականությունը միշտ էլ կա: Վերջերս հրապարակվեց ծրագիր, որ Թուրքիան ունեցել է գծված սխեմա Հայաստան ներխուժելու հետ կապված, ինչն, ըստ էության, նորություն չէ մասնագետների համար, որովհետև Թուրքիան ամեն տարի պատրաստում է համապատասխան սցենար՝ հավանականության և հարմար առիթի դեպքում Հայաստան ներծուժելու համար»,- ընդգծեց Մելքոնյանը:
Թուրքագետը հիշեցնում է, որ 1992-94 թվականներին Թուրքիան երկու անգամ գրեթե հասել էր այդ սահմանագծին, թուրքական զորքերը բերվել էին մարտական պատրաստավծության առաջին աստիճանի, բանակի հրամանատարները հայտարարում էին, որ պատրաստ են ներխուժել Հայաստան, և միայն Ռուսաստանի անմիջական միջամտությամբ այդ ամենը կանխվեց:

Մելքոնյանի համոզմամբ՝ թուրքական սպառնալիքի ու հնարավոր ինտերվենցիայի դեմ միակ ազդեցիկ հակամիջոցը հայ-ռուսական ռազմաստրատեգիական համագործակցությունն է ու դրա խորացումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում․ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր, և ևս մեկ խաղաղ բնակիչ։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր առավոտյան հայտնել էր, որ գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։

Աղբյուր` Armeniasputnik.am