«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվայում սպանել են ադրբեջանցի «օրենքով գողի»

12/04/2021

Մոսկվայում հայտնի քրեական հեղինակություն Ալբերտ Ռիժին սպանվել է: Այդ մասին գրում է РИА Новости-ին հղում կատարելով իր աղբյուրներին:
Աղբյուրը գրում է, որ սպանվել է «օրենքով գող».Ալի Հեյդարովը, ով առավել հայտնի է Ալբերտ Ռիժի անվամբ: Փաստաթղթեր նրա մոտ չեն հայտնաբերվել, սպանության պատճառի մասին այս պահին խոսելը վաղ է: Հանցագործությունը կատարած անձը դեռևս հայտի չէ:
Ըստ ռուսական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների՝  սպանությունն իրագործվել է այսօր՝ ժամը 3։00-ին։ Ադրբեջանցի Հեյդարովն ապրել է այն նույն շենքում, որտեղ գտնվում է մարզասրահը։ Ակումբ է իջել թիկնապահների ուղեկցությամբ, բայց նրանք ոչինչ չեն հասցրել անել։
Հեյդարովը Դեդ Հասանի կլանից է։ Ըստ տեղեկությունների` Դեդ Հասանն անձամբ է հավանություն տվել նրա «թագադրմանը»։ Հասանովն անցյալ տարվա հունիսին է դուրս եկել բանտից։ Դատարանը բավարարել է նրա՝ պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունը։