«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Նաիրի» բժշկական կենտրոնը չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը

12/06/2020

Медицинский центр Наири не будет участвовать в лечении коронавирусной болезни.

Nairi Medical Center will not participate in the treatment of coronavirus disease.

Le Nairi Medical Center ne participera pas au traitement de la maladie des coronavirus.

Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասացՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն քննադատությանը, թե ինչու նախարարությունը չի օգտագործում «Նաիրի» ԲԿ-ի ռեսուրսը:

«Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս գործընթացում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան: Այս սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ: Առողջապահությունը միայն կորոնավիրուսով չէ, որ զբաղվում է, այլ զբաղվում է մյուս բոլոր հիվանդություններով: Որոշում է կայացվել, որ «Նաիրի»-ն չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, դա ճիշտ որոշում է եղել, որն ուժի մեջ է»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի օգտագործվում թիվ 1 համալսարանական կլինիկայի մահճակալային ֆոնդը, Թորոսյանը նշեց, որ այդ ֆոնդի մահճակալների թիվը մեծ չէ:

«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2 200 մահճակալի միջից, կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է, և ոչ մի անձնական ամբիցիա չկա ու չի կարող լինել»,- նշեց նախարարը:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նյութը`  Armenpress, Նորայր Շողիկյան

Թարգմանությունը`  Generalnews