«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը

07/05/2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, որի ընթացքում երկու երկրի ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ «պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին» Ուկրաինայում իրականացվող գործողությունների առնչությամբ: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Բայդենն ու Թրյուդոն խոսել են իրենց շարունակական ջանքերի մասին՝ անվտանգային հարցերում աջակցություն ցուցաբերելու Ուկրաինայի կառավարությանը, ինչպես նաև տնտեսական ու մարդասիրական օգնություն տրամադրելու պատերազմի հետևանքով տուժած ուկրաինացիներին:

Բայդենը բարձր է գնահատել «ճգնաժամային ժամանակահատվածում Կանադայի հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև նրա առաջնորդությունը՝ Ռուսաստանի դեմ համապարփակ պատժամիջոցներ ու սահմանափակումներ մտցնելու գործում»: