«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՍՎԵՏԼԱՆԱ ՏԻԽԱՆՈՎՍԿԱՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ Է ԴԱՌՆԱԼ ԵՐԿՐԻ ԱՌԱՋՆՈՐԴ

17/08/2020

Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է դառնալ երկրի առաջնորդ։  

«Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն եւ այս փուլում հանդես գալ որպես ազգային առաջնորդ, որպեսզի երկիրը հանդարտվի եւ մտնի նորմալ հուն։ Որպեսզի մենք ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին եւ ապահովենք օրենսդրական բազան եւ մյուս բոլոր պայմանները, նոր նախագահական ընտրություններ անցկացնելու համար, որոնք կլինեն իրական, ազնիվ, եւ անխոս կերպով կընդունվեն միջազգային հանրության կողմից»,- ասել է Տիխանովսկայան։