«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հարկավոր էր կարճ և կոնկրետ ասել, որ Ադրբեջանն ագրեսոր է և Արցախի անկախությունն այլընտրանք չունի. Էդուարդ Շարմազանով

19/07/2020

<p style="text-align: justify;">Պաշտոնական Երևանին այդպես էլ չհաջողվեց միջազգային կառույցներից &laquo;պոկել&raquo; Ադրբեջանին քննադատող ոչ միայն հասցեական , այլ նաև 3 հիմնարար սկզբունքները ներառող գնահատական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:</p> <p style="text-align: justify;">&laquo;Հայ-ադրբեջանական ռազմական բախումը հերթական անգամ բացահայտեց մեր թերի և ուժեղ կողմերը:Մեր բանակը,հրամանատարներն ու զինվորները պատվով կատարեցին Հայրենիքի պաշտպանությունը: Հիմնական ընդդիմադիր ուժերը,ցուցաբերելով պետական մտածողություն, կանգնեցին մեր պետության ու բանակի կողքին: Իշխանությունն այդպես էլ միասնության ու համերաշխության կոչով հանդես չեկավ և փոխարենը իր էժանագին քարոզչությամբ խորացրեց քաղաքական դերակատարների միջև անջրպետը: Եթե մեր զինված ուժերը գործեցին փայլուն ու իրավիճակին ադեկվատ էին,ապա նույնը չեմ կարող ասել քաղաքական իշխանության մասին: Խոսեմ փաստերով.պաշտոնական Երևանին այդպես էլ չհաջողվեց միջազգային կառույցներից &laquo;պոկել&raquo; Ադրբեջանին քննադատող ոչ միայն հասցեական , այլ նաև 3 հիմնարար սկզբունքները ներառող գնահատական: Հիմնարար սկզբունքները ներառող միակ հայտարարությունը ընդդիմադիր ՀՀԿ -ի ջանքերով արել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը: &laquo;Անատամ &raquo; էր նաև &laquo;դուխով&raquo; վարչապետի ելույթը Մինսկում: Ի՞նչ կարիք կար առհասարակ խոսել &laquo;միակողմանի զիջումների &raquo; մասին թեկուզ դրան պատրաստ չլինելու կոնտեքստում: Հարկավոր էր կարճ և կոնկրետ ասել,որ Ադրբեջանն ագրեսոր է և Արցախի անկախությունն այլընտրանք չունի և վերջ, ինչը տարբեր միջազգային հարթակներում հնչեցվել էր նախորդ իշխանության կողմից:Բայց իշխանության բացթողումները չեն սահմանափակվում քաղաքական անմեղսունակությամբ:Նրանց սպասարկող մի շարք գործիչներ ,անտեսելով Թուրքիայի հակահայկական հայտարարությունները, սլաքներն ուղղում են Ռուսաստանի դեմ` որի զորքերը պաշտպանում են հայ-թուրքական պետական սահմանը: Եվ այս իրավիճակում քաղաքական իշխանության &laquo;դուխով&raquo;լռությունը չի բխում մեր հանրապետության պետական շահերից: Մեր սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն են,այլ ոչ թե դաշնակից Ռուսաստանը&raquo;:</p> <p style="text-align: justify;">&nbsp;</p> <p style="text-align: right;"><em>Աղբյուր`&nbsp;News.am</em></p>