«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ես իմ զինակից և կուսակից ընկերների հետ մեկնում եմ առաջնագիծ. Էնֆիաջյան

23/10/2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ մեկնում է առաջնագիծ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեր զենք վերցնելու ժամանակն է․․․

Մեր տղաները օրեր շարունակ մարտնչում են թշնամու դեմ, և հիմա էլ ռազմի դաշտում նրանց կողքին պետք է լինենք նաև մենք։ Ես, իմ զինակից և կուսակից ընկերների, գործընկերների, համակիրների հետ մեկնում եմ առաջնագիծ։

Դիվանագիտական և խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ պետք է գործենք նաև ռազմի դաշտում։ Եկեք միասին ցույց տանք թշնամուն, որ պաշտպանում ենք մեր հայրենի սուրբ հողը, մեր պատիվն ու մեր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Լինենք արժանի հայոց զենքի և անվան փառքին, 

Մեր թիկունքը ամուր կա և պետք է լինի,

Մեր պայքարն արդար է, և մենք հաղթելու ենք:

Հ․Գ․- Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են գրել իմ պաշտոնական էջին»,- գրել է Էնֆիաջյանը: