«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հակահայկական քարոզչությամբ զբաղվող լրագրողը Նոբելյան մրցանակ է ստացել

08/10/2021

Այսօր հայտնի դարձավ, որ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրում է Infoteka24.ru-ն:
«Թվում է, թե այս լուրը զարմանալի չէ, քանի որ լրագրողները հաճախ են արժանանում հումանիտար ոլորտում տարատեսակ մրցանակների: Բայց այս դեպքում մենք չենք կարող կողքով անցնել:
Փաստն այն է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է թերթի ղեկավարին, որը զբաղվում է ոչ թե իրադարձությունների կամ վերլուծությունների օբյեկտիվ լուսաբանմամբ, այլ սադրանքներով: Փաստն այն է, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Նովայա գազետան» զբաղվում էր բացահայտ հակահայկական քարոզչությամբ, մինչդեռ հենց հայկական Արցախի դեմ էր դրսևորվել Ադրբեջանի ագրեսիան  միայն այն պատճառով, որ արցախցիները ցանկանում են օգտվել ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքից ...
Սա իմանալով՝ ագրեսորի և պատերազմի կողմն անցած թերթի խմբագրին Խաղաղության մրցանակ շնորհելու որոշումը կարելի է համարել ապտակ արդարադատությանը: Թերթը, որն իրեն ներկայացնում է որպես մարդու իրավունքների պաշտպան, պարզապես անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա համար պարգևատրվում: Ակնհայտ է, որ աշխարհը պետք է վերաիմաստավորի իր արժեքները»,- գրում է կայքը:
Նշենք, որ Մուրատովը 44-օրյա պատերազմի ընթացքում «Эхо Москвы» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իբր քուրդ զինյալներն Արցախում են և աջակցում են հայերին:
«Մուսուլման քրդերն աջակցում են Լեռնային Ղարաբաղին և պահպանում են Լաչինի միջանցքը, որը Հայաստանը բաժանում է Ղարաբաղից Ադրբեջանի տարածքով: Նրանք՝ մահմեդականները, աջակցում են հայերին»,-ասել էր Մուրատովը:​​​