«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

07/01/2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկու երկրների կառավարությունների միջև առկա համագործակցությունից և քննարկել երկկողմ փոխգործակցությանը վերաբերող օրակարգային մի շարք հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ, տեղեկացնում են կառավարությունից: