«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարները բավարար են. ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

13/12/2022

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարները բավարար են, հայտնում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:

՛՛Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը:

Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ՛՛,-ասված է հայտարարության մեջ: