Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 630 հազարից

Количество подтвержденных случаев COVID-19 в мире превысило 7 миллионов 630 тысяч.

The number of confirmed cases of COVID-19 in the world has exceeded 7 million 630 thousand.

Le nombre de cas confirmés de COVID-19 dans le monde a dépassé 7 millions 630 mille.

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 630 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝մահացածների թիվն անցել է 424 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 863 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 090 հազար 542հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 116 հազար 063 է: Այս ցուցանիշով ևսԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվածԲրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 805 հազար 649-ի, մահերինը՝ 41 հազար058-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային:Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբկորոնավիրուսով վարակվել է 511 հազար 423 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 6հազար 715-ը: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 298 հազար 482-ի, մահերինը՝ 8 հազար 512-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 291հազար 409 է: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 279: Մահացության ցուցանիշով ՄեծԲրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Քիչտարբերությամբ հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 787 է:Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղկորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 236 հազար 142, մահերինը՝ 34հազար 167: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերունառանձնանում է 214 հազար 788 ընդհանուր, 6 հազար 109 մահվան դեպքով: Գերմանիայումհաստատված դեպքերի թիվը հասնում է 187 հազարի, մահերի թիվը կազմում է 8 հազար 852:

Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 182 հազար525 է: Վարակի հետևանքով այստեղ մահերի ընդհանուր թիվը կազմում է 8 հազար 659 մարդ:Դեպքերի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 174 հազար023 է, մահերինը՝ 4 հազար 763:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Հաստատված ընդհանուրդեպքերի թիվն ավելացել է 7-ով՝ դառնալով 83 հազար 064, որից ապաքինվել է 78 հազար 365-ը:Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվաննոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 843-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղմահացել է 13 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 119հազար 942 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 76հազար 588, մահերինը՝ 70: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 40 հազար 986 է,մահացածներինը՝ 286: Եգիպտոսում առկա է 39 հազար 726 հաստատված դեպք, վարակիհետևանքով մահացել է 1377 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 34 հազար 952-ի,մահացածներինը՝ 285-ի: Իրաքում գրանցվել 16 հազար 675 վարակվածության, 457՝ մահվանդեպք: Լիբանանում կա 1422 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է31: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 164-ի: Մահացել է 6 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրածերկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Նյութը` Armenpress

Թարգմանությունը` Generalnews