«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինդոնեզիայի ջրերում սուզանավ է փնտրում. Անհետ կորել է 53 մարդ

21/04/2021

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը որոնում են սուզանավում գտնվող 53 մարդու, որոնց հետ չորեքշաբթի օրը դադարել է շփումը: Այդ մասին Reuters- ին հայտնել է ռազմական խոսնակը:
Գործակալության տվյալներով ՝ 1981 թվականին Գերմանիայում արտադրված KRI Nanggala 402 ապարատը վարժանքներ է անցկացրել Բալի կղզու ափերի ջրերում և դրանց արդյունքների մասին չի հայտնել համաձայնեցված ժամանակին:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան