«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բացարձակ անթույլատրելի պրակտիկա է առկա՝ կապված հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ․ ՄԻՊ

05/08/2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում․
«Բացարձակ անթույլատրելի պրակտիկա է առկա՝ կապված հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ. բժշկական անձնակազմը եզրահանգման է գալիս, որ մարդն այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, ապաքինվել է և բուժումը պետք է դադարեցվի, բայց դուրս գրել հնարավոր չի լինում, քանի որ դատարաններում անորոշ ժամանակով ձգձգվում են հոգեբուժարանների դիմումների քննարկումները:  
Մարդիկ ստիպված են անորոշ վիճակում օրերով մնալ ազատությունից զրկված վիճակում՝ հոգեբուժարանում և սպասել, թե երբ դատարանն իրենց բուժման ավարտի կամ այլ կերպ` իրենց դուրսգրման ու ազատ արձակման վերաբերյալ որոշում կկայացնի: Սա խնդիր է նաև հոգեբուժարանի համար: Այն վեր ենք հանել Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) կարգավիճակով գործառույթների շրջանակում և առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք:  Օրենսդրական կարգավորումներն էլ թերի են»: