«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Բաղրամյանում նշենու մեգաայգի կհիմնվի

02/04/2021

30 միլիոն դոլարի ներդրում 1100 հեկտարի վրա։ Բաղրամյան գյուղի՝ տարիներով ամայի մնացած հողերում շուտով կտնկվի նուշի առաջին ծառը։ Սա սովորական այգեգործություն չէ, այլ մեգագյուղատնտեսություն։ Քարերից մաքրված Բաղրամյանի ամայի հողերում նախատեսում են 500 հազար նշենի տնկել՝ ասում է սփյուռքահայ գործարարը։ Դեռևս երկու տարի առաջ քուվեյթահայ գործարար Հակոբ Աբովյանը մանկության ընկերոջ՝ Խալիֆե Ալ-Ֆադալայի հետ եկավ Հայաստան, և որոշեցին Հայաստանում հիմնել նշենու մեգաայգի։

Հակոբ Աբովյան («Ալ-Աբդալյահ Գրուպի» տնօրեն) - Նուշի համար այսօր մենք կուզենք մեծ շուկա մտնենք հայկական բրենդով։

Իսպանիայում պատվիրած տնկիների առաջին խմբաքանակը՝ 55 հազար նշենին, կտնկեն այս գարնանը։ Աշնանն էլ ծառատունկ կլինի: Տեղանքն ու կլիման երկու տարի արտասահմանյան մասնագետներն են ուսումնասիրել։

Արթուր Հովհաննիսյան («Ալ-Աբդալյահ Գրուպի» տնօրենի տեղակալ) - Այս տարի 400 հեկտարը նախատեսում ենք ավարտել, մնացած 400 հեկտարի աշխատանքները 22 թվին կավարտվեն. կունենանք մոտ 800 հեկտար այգի։

800 հեկտարը կլինի միայն նշի այգի։ Արտահանման հետ կապված խնդիր չունեն։ Ստացված բերքը նախատեսում են վաճառել արաբական երկրներում ու եվրոպայում։ Հիմա 1100 հեկտարի վրա աշխատում և հետագայում էլ կաշխատեն տարածքի հինգ գյուղերի բնակիչները։ Իտալիայից ներկրած 80 հազար «մելոբոռանո» տնկիների վրա արդեն պատվաստել են տեղական շալախ ծիրան, սալոր։

Հակոբ Աբովյան - Մենք նախատեսել ենք 30 միլիոն դոլարի ներդրում, բայց սա հինգ տարում։

Հաջորդ տարի բոլոր ծառերը պետք է տնկված լինեն՝ ասում է Հակոբ Աբովյանը: Եկամուտն ակնկալում են 2025-ին։

Հեղինակ`Վահե Կոստանդյան