«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջրականում ևս երկու աճյուն են հայտնաբերել

13/04/2021

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո», - գրված է հաղորդագրությունում։

Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541: 9 հոգու ողջ են գտել, 7-ը` զինծառայող, 2-ը` քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։