«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro հարթակը հատեց եզրագիծը․կազմակերպիչները գոհ են արդյունքներից

18/07/2020

<p style="text-align: justify;">&laquo;Ոսկե ծիրան&raquo; Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հատեցին եզրագիծը։ Կազմակերպիչները գոհ են առցանց անցկացված միջոցառումների անցկացումից։ Այս մասին տեղեկացրեցին &laquo;Ոսկե ծիրան&raquo; Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից: &laquo;Առցանց միջոցառումների կազմակերպումն ունի իր դժվարություններն ու խնդիրները, ու միշտ վախ կա, որ որևէ նամակ չի հասել, ժամային գոտին խառնվել է, ինչ որ մասնակիցներ չեն գա և այլն: Շատ ուրախ եմ փաստել, որ նմանատիպ խնդիր տեղի չունեցավ, պլանավորված բոլոր միջոցառումներն անցկացվեցին, չեղան ինտերնետային խափանումներ և այլն: Ու թեև շուկան մեծ չէր, ինչպես Ռոտերդամում կամ Կաննում, սրա անցակացումն անչափ կարևոր էր երիտասարդ ռեժիսորների համար, ովքեր չեն կարողանում աշխատել իրենց ֆիլմերի վրա ստեղծված պայմանների պատճառով: Թեև կարճատև, թեև առցանց, նրանք կարողացան գնահատական լսել իրենց նախագծերի վերաբերյալ, ինչը, բնականաբար կօգնի նրանց շարունակել աշխատանքը&raquo;,-նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։ Նրա խոսքով՝ առցանց կազմակերպված GAIFF Pro-ի համար Փոքր Կովկաս տարածաշրջանից ընտրվել էին 16 կինոնախագծեր, որոնցից 4-ը Հայաստանից: Անցնելով ինտենսիվ դասընթացներ մինչ շուկայի սկսկելը` երիտասարդ ռեժիսորներն ունեցան անհատական հանդիպումներ մի շարք միջազգային մասնագետների հետ, մասնակցեցին հայտնի ռեժիսորներ Ատոմ Էգոյանի և Ալլա Քովգանի, պրոդյուսեր Մարտին Հագեմանի մենթորական հանդիպումներին: Տեղի ունեցան նաև աշխատանքային փուլում գտնվող փուլերի փակ և առցանց ցուցադրություններ, իսկ ժյուրին, որտեղ ներգրավված էին մասնագետներ Ֆրանսիայից, Բելգիայից և Գերմանիայից, որոշում կայացրեց մրցանակը շնորհել &laquo;Ռոման և ուխտապանը&raquo; (ռեժ. Իրակլի Մետրևելի) վրացական նախագծին: &laquo;Շատ ակտիվ անցան նաև 11 զրույցներն ու քննարկումները, որոնք հեռարձակվում էին &nbsp;փառատոնի և GAIFF Pro-ի ֆեյսբուքյան էջերում: Թեմաները բազմազան էին և հետաքրքիր բոլոր մասնագետներին: Թերևս կարող ենք առանձնացնել Ատոմ Էգոյանի հանդիպումը վրացի երիտասարդ ռեժիսորների հետ, որի ընթացքում մասնակիցները փորձում էին զուգահեռներ անցկացնել Ատոմ էգոյանի &laquo;Օրացույց&raquo; և վրացի ռեժիսոր Կեկո Չելիձեի &laquo;Մահացած հոգիների արձակուրդը&raquo; ֆիլմերի միջև: Ուշադրության էր արժանի նաև Կինոժառանգության վերականգնման և պահպանմանը նվիրված քննարկումը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի մասնագետներ, ովքեր ակտիվորեն ներգրավված են կինոժառանգության պահմանպան գործում: Զրույցը վարում է Դանիել Բըրդը, ով զբաղվում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի վերականգնմամբ: Մյուս կարևոր զրույցը վարում է ֆրանսիացի Պիեր Սիմոն Գուտմանը, որ ֆիլմերի համագրող է Կաննի փառատոնում և պատմում էր, թե ինչպես են մեծ փառատոնների ընտրություններն ազդում երիտասարդ ռեժիսորիների կարիերաների վրա&raquo;,-նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։ Մյուս հանդիպումները նվիրված էին ֆիլմերի համար ֆոնդերի հայթայթմանը, որին մասնակցում էին Եվրոպայի ամենամեծ փառատոնների և ֆոնդերի ներկայացուցիչները, հատուկ զրույց էր վարում հանրահայտ Ադա Սոլոմոնը, ում արտադրած ֆիլմերն արժանացել են մրցանակների հնարավոր բոլոր փառատոններում: Այս քննարկումների և զրույցների մեծամասնությունը դեռևս հասանելի կլինի &laquo;Ֆեյսբուք&raquo; սոցիալական ցանցում փառատոնի էջում ևս մի շաբաթ: Սոնա Կարապողոսյանի խոսքով՝ կարևոր էր այն փաստը, որ չնայած համավարակին, թիմը փորձեց պահել ծիրանյան շունչը Երևանում ու խոստանալով բոլորին շատ շուտով հանդիպել ու վայելել արևոտ Երևանը:<br /> <br /> &nbsp;</p> <p style="text-align: right;"><em>Աղբյուր`&nbsp;&nbsp;factor.am</em></p>