«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվան հույս ունի, որ գերեվարված անձանց վերադարձի գործընթացը կշարունակվի

21/10/2021

Մոսկվան հույս ունի, որ գերեվարված անձանց վերադարձի գործընթացը կշարունակվի։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«2020 թվականի դեկտեմբերից, այդ թվում նաև Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ, ընդհանուր առմամբ, կատարվել է 122 պահվող անձանց փոխանակում. Հայաստան է վերադարձվել 105 մարդ, Ադրբեջան՝ 17։ Մենք մտադիր ենք հետագայում էլ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Բաքվին և Երևանին բոլոր ուղղություններով»,- ասել է դիվանագետը։