«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թունիսի նախկին նախագահ աս-Սեբսիի որդին ասել է, որ իր հորը թունավորել են

29/12/2021

2019 թվականին մահացած Թունիսի նախագահ Բեժի Քաիդա աս-Սեբսիի որդին` Հաֆեզ աս-Սեբսին, ասել է, որ իր հոր մահվան պատճառը թունավորումն է եղել, հայտնում է Al Hadath-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ «նախկին նախագահ աս-Սեբսիի որդին հաստատել է, որ իր հորը թունավորել են»։

Երեքշաբթի, ինչպես հաղորդում է Թունիսի Mosaique FM ռադիոկայանը, հանրապետության արդարադատության նախարարությունը լիազորել է հետաքննություն սկսել ալ-Սեբսիի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Ինչպես նշել է ռադիոկայանը, որոշման պատճառ են դարձել հեռուստահարցազրույցներից մեկում նախկին նախագահի մահվան հնարավոր ոչ բնական պատճառների մասին արված հայտարարությունները։

Ավելի վաղ Հաֆեզ աս-Սեբսին թունիսյան լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում արդեն ակնարկել էր, որ իր հոր առողջական վիճակը կարող էր վատթարանալ սննդային թունավորման հետեւանքով։

Բեժի Քաիդ աս-Սեբսին մահացել է 2019 թվականի հուլիսին 92 տարեկանում: