«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կատալոնական Բերգայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

06/11/2020

Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ հայտնում է Բարսելոնի Հայկական մշակութային միությունը:

«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնի Հայկական մշակութային միության առաջարկով, ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Բերգա քաղաքը Իսպանիայի Կատալոնիա երկրամասում է և ունի շուրջ 17 հազար բնակիչ:

Փոխանցում է 1Lurer.am-ը: