«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Անմեղ արյան ճիչը. Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. (1915-2015) TVR Կլուժում» գրքի ներկայացում-քննարկմանը

23/04/2021

Ապրիլի 22-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հեռավար հարթակում մասնակցել է ռումինահայ հայտնի լրագրող, հաղորդավար, պրոդյուսեր, Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախագահ Կարեն Շեբեշիի «Անմեղ արյան ճիչը. Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. (1915-2015) TVR Կլուժում» գրքի ներկայացում-քննարկմանը:
Գիրքը ներառում է ռումինական հանրային TVR Կլուժ հեռուստաընկերության կողմից պատրաստված և հանդիսատեսին ներկայացված հարցազրաույցներ ու հոդվածներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջին՝ Հայոց ցեղասպանությանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության և դրա միջազգային ճանաչման գործընթացի պատմական, գիտահետազոտական և քաղաքական առանձնահատկություններին:
Միջոցառման մասնակիցները համակարծիք էին, որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության և քաղաքակրթության դեմ, որի անպատժելիությունը ծնում է նոր աղետներ, ինչին միջազգային հանրությունն ականատես եղավ 2020 թ. աշնանը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և դրան հետևած հումանիտար ճգնաժամի օրինակով:
Միջոցառմանը մասնակցել են Ռումինիայի գիտական և հասարակական-քաղաքական ոլորտների առաջատար գործիչներ, ինչպես նաև ռումինահայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ: