Երկուշաբթի, Հոկտեմբերի 25, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՊԿ նիստին Հայաստանի դրոշը շրջված է դրվել

16/09/2021

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես արդեն հայտնել ենք, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Համացանցում ակտիվ տարածվում է նիստից մի լուսանկար, որում հայկական դրոշը շրջված է։ Լուսանկարին կից տարածվում է նաև մեկնաբանություն, թե 6 ամիս անց ռուսական շրջված դրոշի բումերանգը վերադարձել է: 

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և Արցախում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հանդիպման մասին հաղորդագրությունն ու լուսանկարներ էր տարածել պաշտոնական կայքում: Սակայն արձագանքներից հետո, թե Ռուսաստանի սխալ դրոշ է դրված՝ թարս, հեռացվեցին և լուսանկարները և հաղորդագրությունը, ապա վերահրապարակեց այլ լուսանկարով: