«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Ախտահանող թունել»․ Պուտինի նստավայրում կորոնավիրուսից պաշտպանող թունել են տեղադրել

17/06/2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Նովո Օգարևոյի նստավայրում կորոնավիրուսից պաշտպանվելու համար հատուկ թունել են տեղադրել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թունելը նախատեսված է ախտահանման համար։ Դրա միջով անցնող յուրաքանչյուր ոք հայտնվում է «նուրբ ջրային մառախուղի» մեջ, որն ախտահանող լուծույթով ծածկում է հագուստն ու մարմնի բաց հատվածները։

Թունելի կադրերը, որոնք հրապարակել է գործակալությունը, ցույց են տալիս, թե ինչպես են թունելի միջով անցնող մարդիկ ախտահանվում՝ առաստաղից և կողքերից ցայտող ախտահանիչ լուծույթի օգնությամբ։

Նշվում է, որ այն մշակվել է Պենզա քաղաքից ընկերության կողմից։

Ապրիլին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ պետության ղեկավարի հետ հանդիպելուց առաջ բոլորը պարտավոր են կորոնավիրուսի թեստ հանձնել: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը չի բացառել շփումները, բայց նվազագույնի է հասցրել, բացի այդ, հանդիպումներն անցնում են սոցիալական հեռավորության պահպանմամբ:

Աղբյուրը՝ Tert.am

Կայքը՝ Generalnews.am