«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որդին դիմել է ոստիկանություն՝ ԲԿ-ում հանգուցյալ մոր ոսկյա մատանին գողանալու առթիվ

19/04/2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Վարսակ Ռ-ի ահազանգի փաստով։
Վերջինս հայտնել է, որ այս տարվա մարտի 15-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում իր հանգուցյալ մայրը՝ Սուսաննա Վ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ է գտնվել, և նշված բժշկական կենտրոնում ոսկյա մատանին գողացել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սուսաննա Վ-ն մահացել է ապրիլի 12-ին: