Բելառուսում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում 360-ից ավելի մարդ է ձերբակալվել

Բելառուսում անցած շաբաթվա վերջին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 360 մարդ է ձերբակալվել: Այս մասին հունիսի 24-ին տեղեկացրել է բելառուսական իշխանությունների կողմից չգրանցված «Գարուն» իրավապաշտպան կենտրոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կենտրոնի իրավապաշտպանների տվյալներով` ամբողջ երկրում հունիսի 18-21-ն անցկացված «Համերաշխության շղթա» ակցիաների ժամանակ, ինչպես նաև ակցիաներից առաջ և հետո, ձերբակալվել է ընդհանուր առմամբ 360-ից ավելի մարդ: Նրանցից ավելի քան 260-ը ձերբակալվել են Մինսկում»,-ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Իրավապաշտպանների տվյալներով` հունիսի 18-ին Մինսկում անցկացված առաջին ակցիայի ժամանակ ձերբակալություններ տեղի չեն ունեցել:

«Դրանք են` Մինսկը` (ավելի քան 260 մարդ), Գոմելը (13), Բոբրույսկը` (12), Նովոպոլոցկը` (10), Գանցեվիչին`(10), Բորիսովը` (10), Նովոգրուդոկը` (9), Վիտեբսկը` (7), Մոգիլևը` (6 կամ ավելի), Բրեստը` (6), Ռեչիցան`(3), Վոլկովիսկը` (3), Մոլոդեչնոն` (3), Սոլիգորսկը` (2), Գրոդնոն` (2), Օրշան` (2), Սվետլոգորսկը` (1), Լիդան` (1), Սլուցկը` (ամենաքիչը 1): Բացի այդ, Սլոնիմում ակցիայի մասնակիցներին կանչել են ոստիկանական բաժանմունք` արձանագրություններ կազմելու»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնի տվյալներով՝ 9 մարդ դատապարտվել է ընդհանուր 105 օրվա ազատազրկման և ամենաքիչը 78 մարդ տուգանվել է ընդհանուր 50,5 հազար բելառուսական ռուբլիով (շուրջ 21,3 հազար դոլար):

Բողոքի ակցիաները Բելառուսում անցկացվում են հաջակցություն նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների, որոնց մի մասին բելառուսական իշխանությունները ձերբակալել են:

Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի իննին:

Աղբյուրը՝ News.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am