«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

13/10/2020

ՌԴ Պաշտպանության նախարարությունն ակտիվորեն զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնության իրականացմանը՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հետ»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշյալ հարցով հեռախոսազրույց է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ. «Այդ աշխատանքի գլխավոր նպատակն է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններն անհապաղ դադարեցվեն ու անցում կատարվի բանակցություններին, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը կայունանա»,-նշել են ՌԴ ՊՆ-ից:

Փոխանցում է Analitik.am-ը: