«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը Հայաստանին սննդամթերքով կապահովի նվազագույն գներով․ Պետդումայի պատգամավոր

21/04/2022

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության առավելագույն մակարդակ ապահովել։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարել է «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ, Պետական դումայի ագրարային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Նիլովը։

Ռուսաստանի մի խումբ խորհրդարանականներ Հայաստան են ժամանել ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով։