«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտակարգ դեպք Արթիկի ՔԿՀ-ում. դատապարտյալը խցում փորձել է ինքնասպան լինել

14/04/2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 9-ին՝  Ժամը 15:00-ի սահմաններում,  Արթիկի գաղութում՝ 2-րդ մասնաշենքի  6-րդ խցի դատապարտյալ, Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Արսեն Սարգսյանը գաղութում բարձրացել է մասնաշենքի տարածքում գտնվող պոմպակայանի տանիքի վրա և պահանջել, որ իրեն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն  ու Քրեակատարողական  ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ընդունեն:

Նրա հետ բանակցություն են վարել գաղութի ծառայողները, ինչի շնորհիվ նա իջել է տանիքից, սակայն նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում,  պատժախցային և կարանտինային բաժանմունքի  7-րդ խցում, որտեղ գտնվելիս է եղել հացադուլի մեջ, փորձել  է ինքնասպանություն գործել՝  նշված խցի էլեկտրական լամպի ճաղավանդակից ծածկոցի կտորով կախվելու միջոցով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  գաղութի աշխատակիցները կարողացել են կանխել ինքնասպանության փորձը:

Ա. Սարգսյանը հայտարարել է, որ այդ քայլին է  դիմել իր նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի պատճառով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում: