«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ի՞նչ են խոսում ադրբեջանական տիրույթում․ մասնագետի դիտարկումները

17/10/2020

Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այլևս ոչ թե նշմարվում, այլ հեռվից հեռու ակնհայտ երևում է Ադրբեջան անունով արհեստածին պետության իրական վիճակը։ Խուճապն Ադրբեջանում հասել է ահռելի չափսերի։ Ադրբեջանական տիրույթում խոսում են, որ հայերը պետք է գրավեն Գյանջան, որ Ալիևը վաճառել է Գյանջան։

Աննկարագրելի է այն խուճապային տրամադրությունները, որոնք առակ են այդ արհեստածին երկրի թիկունքում։ Տղամարդիկ թաքնվում են զորահավաքից, շատ դեպքերում երևացող մարդկանց են մատնացույց անում և տեղի են ունենում ներքին բախումներ։ Այս շիկացած մթնոլորտը վերջ ի վերջո բերելու է հզոր պայթունի։

Ի դեպ, տղամարդիկ փախել են սարեր և անտառներ, թաքնվել զորահավաքից, իսկ զորակոչի և մոբիլիզայից ծառայությունից տներ գնացողներին կանայք պատասխանում են, որ իրենց ամուսինները և որդիները կամավոր են գնացել և լուր չունեն արդեն երկու շաբաթ։

Մի խոսքով, մեր ամեն մի հարվածի ալիք ավելի է խարխլում այդ արհեստածին պետության հիմքերը»։

Լուսանկարը՝ Կարեն Հովհաննիսյանի ՖԲ էջից․«Գյանջան այսօր առավոտյան»